Search

Բուենոս Այրեսում հստակեցվել են սփյուռքահայ բժիշների հետ փոխհամագործակցության ուղղությունները



Բուենոս Այրեսում կայացած Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին, կազմակերպիչների տվյալներով, աշխարհի տարբեր երկրներիցշուրջ 600 պատվիրակներ, այդ թվում` աշխարհահռչակ հայ բժիշկներ, առողջապահության կազմակերպիչներ են մասնակցել:

Համագումարում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ արդեն ձևավորվել է հայակական բժշկական աշխարհի ավանդույթ, որը մեծ ազդեցություն է թողնում ինչպես սփյուռքում աշխատող, այնպես էլ` Հայաստանի մասնագետների գործունեության վրա։ Նա առանձնակի կարևորել էհամատեղիրականացվող հանրային առողջապահական ծրագրերը։ Սերգեյ Խաչատրյանը նաև շեշտել է ներկա պայմաններում Հայաստանի և սփյուռքի միասնական ջանքերի շնորհիվ նոր զարգացումների հասնելու անհրաժեշտությունը` մասնագետներին հորդորելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ՀՀ առողջապահական համակարգի նոր փուլի բարեփոխումներին:

Առաջին պլենար նիստում փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների նպատակները` առանձնացնելով այն մարտահրավերները, որոնց առճակատվել է համակարգը և այն ուղիները, որոնց միջոցով նախատեսվում է հնարավորինս արագ դրական արդյունքների հասնել: Ներկայացման ժամանակ բազմաթիվ հարցեր են հնչեցվել` ակնկալելովդրանք դարձնել համագումարի քննարկման հարցեր:

Նույն պլենար նիստի ժամանակ, Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ներկայացուցիչների ներկա գտնվելու անհնարինության պատճառով, Սերգեյ Խաչատրյանը ներկյայացրել էհամալսարանիկրթական ծրագրերը։ Նա կարևորել է համագումարին մասնակցող աշխարհի ամենահայտնի կրթական հաստատությունների դասխոսների ընդգրկվածության անհրաժեշտությունը հայկական բժշկական կրթության հետագա զարգացման գործում։ Փոխնախարարը կոչ է արել աջակցել աշխարհի առաջատար «բրենդ» համալսարաններին Հայաստանում ներկայացնելու հարցում:

Երկու ելույթն էլ մեծ արձագանքէ գտել ներկաների շրջանում։ Դրա մասին են վկայում ելույթներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով տասնյակից ավելի հանդիպումները:

Հաջորդ օրերի ընթացքում փոխնախարարը առանձին ելույթով ներկայացրել է Հայաստանում դեղագործական արդյունաբերության հետագա զարգացման հեռանկարները, դեղերի շրջանառության կարգավորման և դրանցից բխող այն նոր հնարավորությունները, որոնք արտերկրներում գործող դեղագործական ընկերությունների համարնպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանում գործունեության ծավալելու համար:

Սերգեյ Խաչատրյանն առանձին ելույթով հանդես է եկել նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերին վերաբերող պլենար նիստում` ներակայացնելով Հայաստանի ժողովրդագրական աճի առողջապահական բաղադրիչի խնդիրները, այն ներդրումների ծավալները և ուղղությունները, որոնք զգալիորեն կբարելավեն մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն ծնելության աճին, ինչպես նաև Հայաստանումզգալիորեն կնվազեն մանկական և մայրական մահացության ցուցանիշները:

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի վերջին պլենար նիստերից մեկը կազմակերպվել էր ելնելով ԱՄԻԿ-ի աշխատանքներըվերաիմաստավորելու առկա պահանջից` դրանք դարձնելով ավելի գործնական և ամենօրյա բնույթ: Նիստի ընթացքում իրականում բոլոր հարցերն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության առողջապահությանփոխնախարար Սերգեյ Խաչատրյանին` հասկանալու այն կաիքներն ու պահանջարկը, որոնք անհրաժեշտեն առողջապահության ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու համար: Կայացել են շահագրգիռ քննարկումներ, հստակեցվել են ՀՀ ԱՆ և ԱՄԻԿ հետագա համատեղ անելիքները:

Համագումարի աշխատանքներից դուրս անմիջական հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանումբժշկական ծառայությունների հետագա զարգացմանը, դրանց որակի ապահովման մեխանիզմների ներդրմանն ուղղված և այլ հարցեր: Սփյուռքահայ մի շարք մասնագետներ պատրաստակամություն են հայտնել այցելել Հայաստան իրենց ոլորտի մասնագետների հետ համագործակցելու նպատակով։ Մասնավորապես, որոշվել է ծրագիր իրականացնել Հայաստանում քույրական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ` համատեղ մշակելով ռազմավարություն և այն իրականացնելով: Նմանատիպ որոշումներ են կայացվել Դիաբետի դեմ պայքարի ծրագրի, սրտանոթային հիվանդությունների կանխագելմանն ուղղված ծրագրերի, և հանրային առողջապահական նշանակություն ունեցող մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին ակտիվ մասնակցության համար Սերգեյ Խաչատրյանին շնորհվել է պավոգիր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia