Հրապարակվել է «Պատրաստված է Ամերիկայում» ֆիլմի առաջին թրեյլերը
Jun 6, 2017
1 min read
Universal Pictures-ի Youtube-ի ալիքում հրապարակվել է American Made («Պատրաստված է Ամերիկայում») ֆիլմի առաջին թրեյլերը՝ 54-ամյա Թոմ Քրուզի գլխավոր դերակատարմամբ:
Ֆիլմի պրեմիերան, որում Թոմը մարմնավորում է մաքսանենգ եւ ԿՀՎ-ի գործակալ դարձած ամերիկյան օդաչուի, կայանալու է այս տարվա աշնանը:
Դագ Լայմանի թրիլլերի հիմքում իրական իրադարձություններ են, որոնք պատմում են օդաչու Բարի Սիլի կյանքի մասին: 1980-ականներին նա սկսել է զբաղվել թմրանյութերի մաքսանենգությամբ, իսկ հետո հավաքագրվել ԿՀՎ-ի կողմից, որպեսզի օգնի դիմակայել Կենտրոնական Ամերիկայում աճող կոմունիստական սպառնալիքին:




Comments