Search
Լապշինի գործով միջազգային հանրության անտարբերությունը ոգեշնչեց Բաքվին. Տիգրան Բալայան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով միջազգային հանրության կողմից անհրաժեշտ արձագանքների բացակայությունը պատճառ դարձավ Թբիլիսիից այլախոհ ադրբեջանցի լրագրողի առևանգման համար: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Բաքվին»,- նշել է նա: