Search

Չի բացառում Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու հնարավորությունը. «Առավոտ»



«Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը՝ ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը: «Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից եւ կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հավելեց Զաքարյանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա թերթի համարում։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia