Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Jun 1, 2017
1 min read

Հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1925թ. Շվեյցարիայում տեղի է ունեցել Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների օր անցկացնելու որոշում է ընդունում: 1959-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվում է Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան, որով երեխաները համարվում են խոցելի հատուկ խումբ: Հայաստանն այդ կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո՝ 1996-ին, ընդունվել է Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը:




Comments