top of page

Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

May 31, 2017
1 min read

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Sweptail-ն՝ աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան: Այն արժե 12,8 միլիոն դոլար:

Ցուցադրվել է Sweptail-ն Իտալիայի Concorso d`Eleganza վիլայում, առայժմ մոդելն ունի միայն մեկ օրինակ: Պատվիրատուի անունը հայտնի չէ, նա մեքենան պատվիրել է 2013-ին: Նա ցանկացել է, որ մեքենան ունենա 20-30-ական թվականների ոճ: Որպես հիմնական միջուկ՝ արտադրողներն ընտրել են Rolls-Royce Phantom Coupe-ն՝ 6,75 լիտրանոց V12 շարժիչով:



 
 
 

Comments


bottom of page