Search

Երթևեկության խախտումների մասին հնարավոր է տեղեկանալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով. ՃՈ



Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:

Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի եւ ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:

Այնուհետեւ, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը եւ մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձեւաչափով) եւ հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձեւաչափով):

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են եւ հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն եւ հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան: Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են: Տեղեկացնում ենք նաեւ, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png