Search

Արմեն Երիցյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա



Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Հանրապետության տոնի կապակցությամբ կայացած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից Արմեն Երիցյանի պարգևը ստացավ նրա կինը՝ Մերի Երիցյանը: Արմեն Երիցյանը պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար: հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը մահացել է 2016թ. դեկտեմբերի 13-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia