ՀՀ նախագահի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հրամանագրեր է ստորագրել և նախարարներ նշանակել: Համաձայն ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:




Comments