Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

«Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ». աշխարհը աուտիզմով երեխաների աչքերով



«Թանգարանների միջազգային օրվա» շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Իմ ուղին» կրթավերականգնողական կենտրոնի սաների աշխատանքների ցուցանադեսի բացումը, որը կրում էր «Ես Ձեզ նման չեմ: Ես Ձեզնից մեկն եմ» խորագիրը:

Ծրագիրն իրականացվել է Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի «Ինտեգրում թանգարանի միջոցով» նախագծի շրջանակում: Ցուցահանդեսին ներկայացված էին աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների յուրօրինակ և գունառատ աշխատանքները: Ներկայացվելիք 27 ստեղծագործությունների հեղինակները տաղանդավոր աղջիկներ ու տղաներ են, որոնց անվանում են «Աստծո հրեշտակներ»:

«Հայերիս համար այս տոնը նշանակալի է և նվիրական, քանի որ մենք ունենք մեծ մշակութային ժառանգություն, որով հպարտանում ենք և այդ ժառանգության պահմանման գործը հենց թանգարաններինն է։ Չնայած Հայաստանում մշակույթն առաջնային տեղը չի զբաղեցնում, այնուամենայնիվ, երբ արտերկրում ներկայանալու անհրաժեշտություն է լինում, մենք ներկայանում ենք մեր մշակութային ժառանգությամբ: Այդ պատճառով էլ պետք է պահենք և փայփայենք մեր ունեցած ժառանգությունը»,- իր խոսքում նշեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: «Այսօրվա միջոցառման մասնակիցները ունեն ուրույն տեսողություն, իսկ ովքեր հասցրել են տեսնել կերպարվեստի նրանց աշխատանքները, համոզված եմ, որ զգացել են ՝ ինչպիսի նրբին գույնի և երանգի զգացողություն ունեն. ցուցահանդեսի շնորհիվ մենք կտեսնենք աշխարհը այս երեխաների աչքերով, կզգանք նրանց զգայարաններով և կտեսնենք, թե որքան հիասքանչ է աշխարհը»։

Նշենք, որ «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը գործում է 2014 թվականից, կիրառում է աուտիզմով երեխաների համար առաջատար երկրներում ընդունված թերապիա, որի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ կրթության և զμաղվածության համար: