Search

Ծառուկյանը հետ է քաշվում. նա որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»



«Ժամանակ»-ը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է: Կարծիքներ կան, որ մարզպետ և պատգամավոր Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, որի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Հ. Ղազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտաշատում աշխատել է Արայիկ Գրիգորյանի օգտին, որը ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ ավելի քան 45 հազար ձայն է ստացել: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին Արտաշատի ընտրություններում, եթե վերջինս որոշի դիմակայության գնալ ՀՀԿ-ի հետ։ Որոշումը ավելի կհաստատվի և կհիմնավորվի, եթե Ծառուկյանը կարողանա թեկնածուի անձը համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ ու որ այդ անձը ոչ մի ընտանեկան թշնամանք չունենա Աբրահամյանների հետ»: Մանրամասները՝ թերթի համարում։


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png