Search

Ուղիղ չվերթներ Եգիպտոսից Երևան



Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երեւան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաեւ՝ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:

Հուրգադա-Երեւան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երեւան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին:

«Էյր Կաիրո» ավիաընկերությանը եւս տրամադրվել է թույլտվություն 2017 թվականի ամառային նավիգացիոն շրջանում, մասնավորապես՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երեւան- Հուրգադա երթուղով:

Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաեւ Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:


ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png