Search

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները



Քիչ առաջ հրավիրված ասուլիսում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց մայիսի 14–ի ընտրությունների նախնական արդյունքները՝ հաստատելով Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքում 842 հազար 151 ընտրողից ընտրությանը մասնակցել է 345 հազար 158 ընտրող:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 71,25 տոկոս, կամ՝ 240036 քվե։ «Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս, կամ՝ 70731 քվե։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն - 7,75 տոկոս, կամ՝ 26109 քվե։

Անճշտությունների թիվը կազմել է 46:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia