Search

Մեկնարկել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությունը



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությունը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը:

Արդեն երկրորդ անգամ Երևանում կազմերպվող առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ: Մեծահասակների խմբում 40 մարզիկ՝ 20 զույգերով, պայքարելու են հաղթական գավաթի համար: Առաջնության պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին անվանական շապիկ են նվիրել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png