top of page

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Ս

Apr 28, 2017
1 min read


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին:

«Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքին նույնպես ապահովել բնակարանով: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:


 
 
 

Comments


bottom of page