Search

Ուշագրավ հանգամանք Մոսկվայի եռակողմ հանդիպումից առաջ. «Ժամանակ»



Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը, պարզ չէ, մանրամասներ չկան: Եթե Մոսկվայում տեղի է ունենում ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպում, դա արդեն իսկ մտահոգիչ է և անհանգստացնող, ելնելով համենայնդեպս նախորդ փորձերից: Մյուս կողմից սակայն ակնհայտ է, որ ներկայումս ըստ էության որևէ իրական հնարավորություն չկա տեղից շարժել ստատուս-քվոն, անկախ որևէ կողմի ցանկության կամ նպատակների, անկախ դրա հանդեպ այս կամ այն վերաբերմունքի: Եվ այս իմաստով, իհարկե, շատ դժվար է պատկերացնել, թե առարկայական ինչ կարող են քննարկել երեք նախարարները Մոսկվայում: Չի բացառվում, որ խոսքն ընդամենը դիրքային որոշակի պայքարի մասին է՝ դիվանագիտական դիրքերի, որ համանախագահների մակարդակում փորձում է նախաձեռնել Մոսկվան, իսկ հակամարտող կողմերն էլ փորձում են այդ շրջանակում վարել միմյանց դեմ: Մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ, փետրվարին, տեղի էր ունեցել արտգործնախարարների մակարդակի հանդիպում՝ Մյունխենում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հովանու ներքո: Դրանից առաջ Բաքուն հայտարարել էր եռակողմ մոսկովյան հանդիպման Ռուսաստանի մտադրության և դրան իր հավանության մասին, սակայն Երևանը կարծեք թե չընդունեց առաջարկը, հայտարարելով, որ իրեն հայտնի չէ ոչինչ:


Մեր ժողովուրդը շատ է տուժել, մի՛ խաբեք մեր ժողովրդին

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք. մահացել է 44 մարդ

Մենք այդպես էլ մնացինք կենացային հայրենասիրության պաթոսի ճիրաններում. Գայանե Աբրահամյան

Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. Վահրամ Միրաքյան

ԵՊՀ-ում միջազգային գիտաժողով է կայացել

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia