ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին ՀՀ բանակցային խումբը ղեկավարելու է ՀՀԿ Աքաղաքացիական ավիացիայի գլխավորվարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: (Բանակցություններին մասնակցելուեն Եվրոպականմիությունում ՀՀ առևտրային կցորդ Վ. Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար Վարդուհի Մելիքյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրամիության բաժնիեր կրորդքարտուղար Զոյա Ստեփանյանը, ՀՀ տրանսպորտի, կապիևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչությանպետ Ա. Հովսեփյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչությանպետ Ա.Մայսուրյանը, ՀՀ ԿԱՔԱԳՎ օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպմանվարչության պետ Գ.Պողոսյանը, ՀՀ ԿԱՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ա.Չոբանյանը և «Արմենիա միջազգային օդանավակայններ»-ի Գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը):
ԵՄ բանակցային խումբը ղեկավարելու է Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալԿլաուս Գեյլը: Բանակցային խմբում ընդգրկված են Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման Ավիացիոն քաղաքականության հարցերի պատասխանատու Եվա Զայդելը, ԵՄ անդամ երկրների և արդյունաբերության ներկայացուցիչներ,ԵՄ պատվիրակության Քաղաքական, Մամուլի և Տեղեկատվության բաժնի ղեկավար Պրն. Դիրկ Լորենցը, Քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովան, Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին և Առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը:
ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի բանակցությունների մեկնարկին կմասնակցի նաև դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարՆ.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին:
Նախատեսվող համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիա ընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության Տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:




Comments