Search

Քննարկվել են Հայաստանում ճառագայթային բժշկության զարգացման հնարավորությունները


Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներ Կարմինա Հիմենեզի և Ելենա Ֆիդարովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Մինչ այդ նախարարությունը նամակով դիմել էր միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` ակնկալելով աջակցություն ոլորտի բարելավման գործում։

Կարմինա Հիմենեզը նշել է, որ այդ ուղղությամբ իրենց աջակցությունն առաջին հերթին կապահովվիոլորտում իրական կարիքների գնահատումով։ Նշվել է, որ ՄԱԳԱՏԷ-իփորձագետը Հայաստան կգա3-4 շաբաթից` տեղում կարիքների ամբողջական գնահատում կատարելու առաքելությամբ։

Քննարկման արդյունքում որոշվել է գնահատումից հետո կազմել աշխատանքային պլան։

«Բարձր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում նաև բժիշկների առջև»,-ասել է նախարար Ալթունյանը` կարևորելով ոչ միայն սարքավորումների արդիականացումը, այլև մասնագետների վերապատրաստումները։

ՄԱԳԱՏԷ-իներկայացուցիչները հորդորել են ուսումնական որևէ հաստատության բազայի վրա ներդնել կրթական ծրագրեր` բժիշկներ, տեխնոլոգներ և լաբորանտներ պատրաստելու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է 2018-2019թթ. համագործակցության շրջանակում ակտիվացնելաշխատանքները Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների և այլ կառույցների հետ` անհրաժեշտության դեպքում ստեղծելով աշխատանքային խումբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիքների գնահատումից հետո համատեղ մշակել Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման ռազմավարություն։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia