Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Մայրաքաղաքում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների հուշատախտակները



Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. 30 հասցեում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Երևանի ավագանին հավանություն է տվել նաև պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի հուշատախտակը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին