Search

Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը



Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

Բանաձևում, որի օգտին քվեարկել է 104 պատգամավոր, մասնավորապես գրված է. «Չեխիայի խորհդարանի ստորին պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ իրագործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների հանդեպ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև Երկրի այլ տարածքներում իրագործված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխել մարդու իրավունքների ոտնահարումն աշխարհում»։

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել էր Չեխիայի պատգամավորների պալատի արատաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ 2015 թվականի ապրիլի 14-ին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia