Search

Էմանուել Մակրոնը և Մարին լը Պենը շարունակում են պայքարը նախագահի աթոռի համար



«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը: Հանրապետության ներքին գործերի նախարարության այս տվյալները ներկայացրել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ազգային ճակատի» նախագահ ստացել Է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոսը: Ապրիլի 24-ին պաշտոնապես սկսվում Է նախընտրական արշավի նոր փուլը, այժմ պայքարը կծավալվի Մակրոնի եւ լը Պենի միջեւ: Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը, որը Ելիսեյան պալատում փոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել երկրորդ հնգամյա ժամկետի համար: Մակրոնը հաղթանակը տոնել Է Փարիզի «Ռոտոնդա» հանրաճանաչ սրճարանում: Երիտասարդ քաղաքական գործչի հետ միասին հյուրերին դիմավորել Է նրա տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում նշել Է ընտրություններում Մակրոնի արձանագրած հաջող արդյունքը՝ հավելելով, որ դա «մեր սերնդի հույսն Է ու ապագան»: Ինչպես հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզում սկսված ցույցերի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ակցիաների երկու մասնակիցներ: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին իենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը զգալի աճ Է արձանագրել՝ ամրապնդվելով 2,23 տոկոսով եւ հասնելով 119.69-119,73 իենի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png