Search

Քննարկվել է մարզերում վիրաբուժական ծառայության զարգացման հարցը



Մարզեր կատարած այցերի ընթացքում մի շարք բուժհաստատություններում բարձրացված վիրաբուժական ծառայությանն առնչվող խնդիրները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանինախաձեռնությամբ քննարկվել են մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների և մարզերի գլխավոր մասնագետների մասնակցությամբ։

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը ներկայացրել է մարզերում վիրաբուժական ծառայության իրավիճակը, դրա զարգացման ուղղությամբ մարզերից ստացված առաջարկությունները, ինչպես նաև իր տեսլականը։

Քննարկվել են ներկայացված և տեղում հնչած առաջարկությունները։

Լևոն Ալթունյանն առաջարկել է մարզերի ներկայացուցիչներից ստեղծել նախաձեռնող խումբ` վիրաբուժական ծառայության զարգացման, ինչպես նաև առկա խնդիրների լուծման մեթոդաբանություն մշակելու նպատակով։ Այդ ենթատեքստում կարևորվել են մարզերում աշխատող նեղ մասնագետների վերապատրաստումները։ Հանձնարարվել է Առողջապահության ազգային ինստիտուտին մշակել մարզային մասնագետների գիտակրթական տարեկան ծրագիր։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն առաջարկել է, ելնելով մարզային հիվանդանոցների նեղ մասնագետներով և սարքավորումներով հագեցվածությունից, որոշել բժշկական կենտրոնների մակարդակը։

Մարզերում վիրաբուժական ծառայության որակի բարելավման գործում կարևորվել է նաև կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia