Search

Պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է ազատվել իր տնօրինության տակ գտնվող թվով 25 օբյեկտներ



«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է ազատվել իր տնօրինության տակ գտնվող թվով 25 օբյեկտներից: ՊԳԿՎ-ն կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է այդ օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշման նախագիծ: Օբյեկտներից միայն 4-ն է Երևանում, մյուսները մարզերում են: Դրանցից ամենաթանկը Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող 70 քմ նկուղային տարածք է, որը գնահատված է 7.7 միլիոն դրամ: Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ մրցույթը չկայանալու և գնորդ չգտնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մրցույթին նույն գույքը ներկայացվելու է 20 տոկոսով ավելի էժան գնով: Եթե ներկայացված գներով բոլոր օբյեկտները վաճառվեն, պետական բյուջեն կստանա 291 միլիոն դրամ, իսկ համայնքային բյուջեները` 176 միլիոն դրամ: Սակայն հաշվի առնելով, թե ինչ գույք է ներկայացված, կարելի է պնդել, որ այդ սպասումները չեն իրականանա»,- գրում է թերթը։


ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png