Դյուրացումներ՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացքում

Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգիպարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացմանև մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիներիկողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝ առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներինմատուցվող ծառայությունների որակը:
Նշված բարեփոխումների արդյունքում՝ ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն