Search

Այսօր մշակութային հաստատություններում կրթվող նոր սերնդի համար մեր պարտքն է ապահովել անհրաժեշտ պայման


Մշակութային կրթօջախներում իրականացված նորոգման աշխատնքներից հետո համայնքային ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցների՝ նոր գործիքներով համալրման աննախադեպ ծրագիրը, իր շարունակությունն ունեցավ նաև 2017-ին:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով

սաներին և մանկավարժական համակազմերին՝ քաղաքապետը հատկանշել է, որ մշակույթի ոլորտի խնդրիները քաղաքապետարանի մշտական ուշադրության տակ են:

« Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում նորոգվեցին մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցները, ինչպես նաև մշակութային մյուս կրթօջախները: Ծրագիր, որին, ի դեպ, շատերը թերահավատորեն էին վերաբերում: Մեր հաջորդ քայլը երաժշտական նոր գործիքների տրամադրումն էր: Այս ուղղությամբ նախորդ տարի տրված աշխատանքների մեկնարկը, ինչպես և խոստացել էինք, ունեցավ իր շարունակականությունը: Վստահ եմ, որ մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներում սովորող մեր սաների համար երաժշտական գործիքների թարմացումը նոր լիցք է տալու, որպեսզի միջազգային տարբեր հարթակներում բարձր պահեք Երևանի պատիվը: Սիրելի՛ մանկավարժներ ու սաներ, վստահեցնում եմ ձեզ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական», - ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն իր հերթին հատկանշելով գործիքների ձեռքբերման ծրագրի կարևորությունն ու բացառիկությունը՝ հավելել է, որ ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին մայրաքաղաքի մշակութային զարկերակին հաղորդվել է նոր ռիթմ:

Երաժտական և արվեստի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են, որ հարմարավետ պայմաններ և երաժշտական նոր գործիքներ ունենալը տասնամյակներ շարունակ սպասված ծրագիր է եղել:

Միջոցառման շրջանակում երաժշտական կատարումներով հանդես են եկել և ներկաներին ողջունել երաժշտական կրթօջախների սաները: Նույն օր Երևանի Սիրահարների այգում բացվեց «Սիրո միություն» արձանը։ Տարոն Մարգարյանը իր ֆեսբուքյան էջում գրում է. «Շնորհակալ եմ արձանի հեղինակ Դավիթ Երևանցուն, ճարտարապետ Միքայել Հասրաթյանին և ստեղծագործական ողջ խմբին մեր քաղաքին նման գեղեցիկ և քաղաքային ջերմ մթնոլորտը փոխանցող ստեղծագործություն նվիրելու համար։ Վստահ եմ, որ այս արձանը ևս կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը, քանի որ և թեման, և գտնվելու միջավայրը շատ ջերմ ու բարի են, ինչպես մեր Երևանը» :

Երաժշտական նոր գործիքներով համալրվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, ինչպես նաև «Երևան» փողային նվագախումբն ու Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան :

Մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին հանձնվել է փողային, լարային և հարվածային 176 նոր գործիք, այդ թվում` ազգային նվագարաններ: Հիշեցնենք, որ 2016թ. երաժշտական դպրոցներին հանձնվել էր 153 երաժշտական գործիք:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia