Search
Սև ծովում բեռնանավ է կործանվել. 7 մարդ անհետ կորած է

Սև ծովում կործանվել է «Արսենալի հերոսներ» բեռնատար նավը: 7 մարդ անհետ կորել է: Նավի վրա 12 մարդ է եղել` 8 ռուս, 3 ուկրաինացի և Վրաստանի 1 քաղաքացի: Ցորենով բեռնված նավը Ռոստովի մարզից ուղևորվելիս է եղել Թուրքիա: Աղետի վայրում փրկարարական մի քանի նավ և օդուժ է աշխատում: 1 նավաստու կյանք հաջողվել է փրկել, ևս 4 նավաստու փորձում են տախտակամած բարձրացնել: