Search

Հակառակորդը կիրառել է հակատանկային նռնականետ ու դիպուկահար հրացաններ. Արցախի ՊԲ



Ապրիլի 18-ին եւ լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց:

Արցախի ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia