top of page

Ստամբուլ քաղաքում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանր

Apr 18, 2017
1 min read


Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների: Հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի Բեշիկթաշ շրջանում, ևս 2000 ցուցարար էլ` քաղաքի ասիական հատվածում: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել Թուրքիայի խոշորագուն քաղաքները` Ստամբուլն, Անկարան և Իզմիրը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցնելու կողմնակիցները՝ 51,41% ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: Հավելենք, որ «Ոչ»-ի կողմանկմիցները հայտարարել են, որ հանրաքվեի արդյունքները բողոքարկելու են Սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


 
 
 

Comments


bottom of page