Search

Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում.«Ժամանակ»



«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարևոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարն՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։ Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia