Search

Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը



Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Ղրղզստանի կառավարության պատվիրակության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դեսպան Սանջար Ումետալիովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և մի շարք ոլորտներում փորձի փոխանակման շուրջ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանը մասնավորապես ներկայացրել է նոր տեխնոլոգիաների կիրառման, «Անվտանգ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերի, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխությունների մասով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությամբ իրականացված և 2017 թվականին նախատեսված ծրագրերը:

«Մասնավորապես, 2014 թվականից «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով շուրջ 1000 լուսատու փոխարինվել է էներգա­արդյունավետ լուսադիոդային լուսա­տու­ներով, ինչի արդյունքում ապահովվել է ավելի քան 67% էներգախնայողություն: Հենց այդ խնայողությունների շնորհիվ ծրագիրն ամեն տարի ընդլայնվում է: Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում էլ մայրաքաղաքում ջերմաարդիականացվել է մի ամբողջ շենք: Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ մշակում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագիր» , - նշել է Կամո Արեյանը:Ղրղզստանի կառավարության պատվիրակության ղեկավար Սանջար Ումետալիովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և քաղաքային ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվության համար, նկատել է, որ քաղաքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված Երևանի փորձն օրինակելի է և կարող է կիրառելի դառնալ նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքները և զարգացնել երկուստեք համագործակցությունը:


ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: