Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Լևոն Ալթունյանն ընդունել է պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերին



Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս ԿրյոգերինՀՀառողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումներին մասնակցելու և աջակցելու համար։

Գերմանացի ճանաչված պրոֆեսորը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել են նախորդ օրն իրականացված աուտոփոխպատվաստման արդյունքները։ Նիկոլաուս Կրյոգերը նշել է, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնի և Համբուրգի էպենդորֆ կենտրոնի ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Լևոն Ալթունյանը շեշտել է, որ մի շարք հիվանդությունների բուժման նպատակով բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ցողունային բջիջների փոխպատվաստման ներդրումը մեր երկրի արյունաբանության ոլորտում մեծ առաջընթաց է ապահովում։

Նիկոլաուս Կրյոգերը բարձր է գնահատել Արյունաբանական կենտրոնում ստեղծված հնարավորությունները, ինչպես նաև բժշկական թիմի մասնագիտական պատրաստվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել եննման կենտրոնների կառավարմանը, եղած հնարավորություններն արդյունավետ կիրառելուն, ինչպես նաև Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր։

Պրոֆեսոր Կրյոգերը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու իր կողմից ղեկավարվող բաժանմունքում երիտասարդ հայ մասնագետների ևս մեկ խմբի ցողունային բջիջների փոխպատվաստման ուղղությամբ վերապատրաստմանը: