Search

Բոլոնիայում ներկայացվեց շուրջ 200 հայկական գիրք


Իտալիայի Բոլոնիա քաղաքում ապրիլի 3-ից 7-ն անցկացվեց մանկապատանեկան գրքի միջազգային 50-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ մշակույթի նախարարության գլխավորությամբ:

Հայկական տաղավարում ներկայացված էր վերջին երկու տարում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և հրատարակչությունների մասնավոր նախաձեռնություններով լույսընծայված մանկապատանեկան շուրջ 200 գիրք: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, ապրիլի 4-ին տեղի ունեցավ նաև «IBBY Հայաստան» ազգային կոմիտեի հրատարակած «7 գույն» մանկապատանեկան պատմվածքների և հեքիաթների երկլեզու (հայերեն, անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն հրատարակվել է 2015 թվականին` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) իրականացրած «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակում, հայ երիտասարդ հեղինակների և նկարազարդողների համար: Գիրքը ստեղծվել է գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի և բելգիացի ճանաչված նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ անցկացված վարպետության դասերի արդյունքում:

«IBBY Հայաստանը» մանկագիրների` Անդերսենի անվան մրցանակին արժանանալու համար, այս տարի ներկայացրել է Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը։ 77 երկրի ներկայացուցիչներից մրցանակային փուլ անցել են 33 գրող, այդ թվում՝ Միլիտոնյանը։ Հաղթողները հայտնի կդառնան ավելի ուշ։

«Ցուցահանդես-տոնավաճառը, առհասարակ, մեծ հարթակ է ներկայացնելու սեփական գրահրատարակչությունը և ձեռք բերելու նոր գործընկերներ»,- իր տպավորություններով կիսվեց «Բուկինիստ» գրախանութի կոմերցիոն տնօրեն Հայկ Աջապահյանը, ով ևս ներկա էր ցուցահանդես-տոնավաճառին: «Սա լայն հնարավորություն է հայաստանյան գրահրատարկչությունների համար գտնելու նոր նախագծեր, ինչպես նաև մեր արտադրանքն արտասահմանում ցուցադրելու համար: Բավականին հետաքրքիր նախագծեր ենք բերել մեր հայ ընթերցողների համար, որոնց մասին կլսեք մոտ ապագայում»:

ՀՀ մշակույթի նախարարության գլխավորած պատվիրակության կազմում Իտալիա էին մեկնել «Զանգակ-97», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրահրատարակչությունը, «GSM» ստուդիան, Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png