Search

«Բնություն՝ մեր ոսկի» խորագրով նկարչական ցուցահանդես



Ապրիլի 11-ին, ժամը 15:00 -ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում (հասցե՝ Պետրոս Ադամյան 14) տեղի կունենա Ռումինացի նկարիչ Եկատերինա Վելեանուի «Բնություն՝ մեր ոսկի» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունն է:

Գեղանկարչական ցուցահանդեսը նվիրվում է Մայր Երկրի միջազգային օրվան (ապրիլի 22) և Կայուն զարգացման նպատակներից 15-րդին՝ «Կյանքը ցամաքում»։ Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 10-ից մինչև 21-ը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia