Search

ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ պահանջելով վերլուծել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ



Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնումներ, թե ոչ: Այս մասին հայտնում են դաշինքի լրատվական ծառայությունից և ներկայացնում դիմումը. «2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574 հազար 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: Ստացվել են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ տեղի են ունեցել են հին, հնամաշ, վերակազմված և ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեև փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաև առցանց տեսահեռարձակում: Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձևավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում: Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության և մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրկնաքվեարկության իրականացման կասկածները»:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png