Հայտնի է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն իրականացրած մահապարտի ինքնությունը
Apr 4, 2017
1 min read

Ռուսական մամուլի տվյալների համաձայն` հայտնի է երեկ` ապրիլի 3-ին, Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչություն իրականացրած մահապարտի ինքնությունը: Նա ղազախստանցի 22-ամյա Մաքսիմ Արիշևն է եղել: Հենց նա է պայթուցիկ սարքավորումն իր ուսապարկում բերել և թողել «Ապստամբության հրապարակում», որը մինչ պայթելը հայտնաբերվել ու վնասազերծվել էր, այնուհետև պայթեցրել իրեն մետրոյի վագոնի մեջ: Նա կապեր է ունեցել Ռուսաստանում արգելված ծայրահեղ մահմեդական խմբավորումների հետ:
Интерфакс-ի տվյալներով ևս` նախնական հետաքննությունը խոսում է այն մասին, որ մահապարտ ահաբեկիչն է իրականացրել պայթյունը, սակայն վերջնական եզրակացությունները կարվեն հետաքննության ավարտից հետո:




Comments