Search

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել եզդիներից



Սինջար եզդիների ազգային միավորման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքից ներողություն խնդրել եզդիական համայնքից: Հայրարությունում մասնավորապես ասվում է.

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորության թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.«Դռուգներիս մեջ, եթե կա եզդի սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»:

Այս գրառումից առաջ նա մեկ այլ գրառում է արել, որում հայտարարել է.«Եզդի տավարները հրավառություն են անում Սերժիկի համար: Դե իրենց երեխեքը չեն ծառայում»,-գրել է պատգամավորության թեկնածուն՝ մոռանալով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երեք եզդի զոհ է եղել:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն գործչի քայլը և պահանջում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին հրապարակային ներողություն խնդրել Հայաստանի եզդի քաղաքացիներից:

Մեզ համար ընդունելի չէ դաշինքի առանձին գործիչների արձագանքները և պահանջում ենք պաշտոնական հրապարակային արձագանք:

ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետևողական լինել և սկսել իրավական պրոցես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանի դեմ»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia