top of page

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց

Apr 4, 2017
1 min read


Ապրիլի 3-ին եւ լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Արցախի ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:


 
 
 

Comments


bottom of page