Սանկտ Պետերբուրգի մետրոյում երկու պայթյուն է տեղի ունեցել. կա 10 զոհ
Apr 3, 2017
1 min read
Սանկտ Պետերբուրգի մետրոյում 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ մետրոյի պայթյունի հետւանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Զոհերի թիվը գործակալությունը չէր հստակեցնում։ Life-ը հայտնել է 30 զոհի մասին։
Նախնական տեղեկություններով՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում:




Comments