top of page

Հնդկաստանում տապից սատկող կոբրան մարդկանցից ջուր է խնդրել

Mar 30, 2017
1 min read

Հնդկաստանում տիրող ուժգին երաշտից տառապում են նաև Հնդկաստանի կենդանիները: Տապից հյուծված արքայական կոբրան ստիպված մոտեցել է մարդկանց ու այնքան սիրալիր է եղել, որ մարդիկ հասկացել են` նա ջուր է խնդրում: Կոբրային ջուր են տվել պլաստմասսե շշով, այնուհետև տարել են անասնաբուժական կենտրոն, որովհետև ուժգին հյուծումից սողունը կշռել է ընդամնեը 5 կգ:

Նշենք, որ արքայական կոբրան աշխարհի ամենախոշոր թունավոր օձն է: Նրա թույնի 7 միլիլիտրը բավարար է, որ մարդուն սպանի 15 րոպեի ընթացքում:



 
 
 

Comments


bottom of page