Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ



Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում մարտի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու խորհրդարանների գործընկերային հարաբերությունների խորացման, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման, հատկապես միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում նշանակալի է միջխորհրդարանական հանձաժողովի դերը, որի աշխատանքները տարեցտարի դառնում են ավելի ակտիվ ու արդյունավետ:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին եւ գոհունակություն հայտնել այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ, ընդգծել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա բարձր մակարդակը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ ԱՊՀ ՄԽՎ հոբելյանական նիստին եւ Վեհաժողովի անցած ճանապարհին, կարեւորվել այդ տարիների ընթացքում մոդելային օրենսդրության ստեղծման եւ զարգացման աշխատանքները, միջազգային խորհրդարանական կապերը եւ շփումները, մոնիթորինգային, մշակութային համագործակցության ընդլայնումը, խաղաղարար գործունեությունը, որի արդյունքն է 1994 թ. կնքված եռակողմ պայմանագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն ընդունում է Մինսկի խմբի 3 սկզբունքները եւ կարեւորում համանախագահների, այդ թվում ՌԴ ջանքերը Արցախի խնդրի արդարացի եւ խաղաղ լուծման ուղղությամբ: Տիկին Նաղդալյանը դատապարտել է Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը՝ հիշեցնելով ապրիլյան չորսօրյա պատերազմի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության մասին:

Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են նաեւ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող խնդիրներ, hույս հայտնել, որ տնտեսական արագընթաց զարգացում կարձանագրվի:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացումները եւ տիկին Մատվիենկոյին նվիրել Հայաստանում արտադրված պլանշետ, որը զարմացրել եւ անչափ ոգեւորել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահին, ով խոստացել է աշխատանքի ընթացքում անպայման օգտվել հայկական արտադրության ժամանակակից սարքից: