Search

Կանայք գնալով ավելի կարևոր դեր են խաղում. ԱՄՆ դեսպան



Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը կորցնում է իր պոտենցիալ ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը: Կարևորելով Հայաստանում կանանց առաջնորդության դերը և տնտեսության մեջ կանանց կարողությունների հզորացումը, մարտի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի կին շահառուների հետ:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցվող Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Միլսը մասնակիցների հետ զրուցել է իրենց աշխատանքի մարտահրավերների ու հաջողությունների մասին, նաև տեղեկացել նրանց ընթացիկ ծրագրերի մասին: «Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է: Սակայն իրականում կանայք գնալով ավելի կարևոր դեր են խաղում կոդավորման, արտադրանքի մշակման, վեբ-դիզայնի և ՏՏ ոլորտի այլ ասպարեզներում: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, ինչի վառ ապացույցը այսօր այս սենյակում հավաքված տաղանդի և փորձի հարստությունն է: Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության և տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ և օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները», - ասել է դեսպանը Միլսը:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ձեռներեցներին բազմաթիվ ծրագրերի, այդ թվում երեք նորարարական տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման միջոցով: Հայաստանի կառավարության, համալսարանների և մասնավոր հատվածի, ներառյալ Մայքրոսովթ, Նեյշնլ Ինսթրումենթս և Այ-Բի-Էմ ընկերությունների հետ սերտ համագործակցության ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնադրել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (anel.am), և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (istc.am): Որպես Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը, ՏՏ ոլորտը իրական հնարավորություն է ընձեռում կանանց դառնալ նորարարության առաջնորդներ և խոշոր ներդրում ունենալ երկրի տնտեսական առաջընթացում:

Կարևորելով գենդերային հավասարության անհրաժեշտությունը և կանանց կենսական դերը տնտեսական աճի ապահովման գործում, ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան երկու տասնամյակ խթանում է հայ կանանց մասնակցությունը տնտեսության մեջ` օգնելով նրանց իրագործել իրենց ներուժը բազում ոլորտներում, այդ թվում` ագրոբիզնեսի, տուրիզմի, տեքստիլի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png