Search

Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը



Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վինսկոնսինի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինն ասել է, որ առաջին անգամ է Ստեփանակերտում և հիացած է նրա գեղեցկությամբ, ինչն իր համար հաճելի անակնկալ էր: Այս մասին հաղորդում է Artsakhpress-ը:

Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահն ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: «Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»,- ասել է Վիսկոնտին և հավելել, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, իր երկիրը պատրաստ է այն կազմակերպել:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png