top of page

Change.org-ում ստորագրահավաք է սկսվել Հայաստանի` Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը հաստատելո

Mar 28, 2017
1 min read


Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի հեղինակները պահանջում են փոխել Հայաստանի պետական օրհներգն ու հաստատել Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը: «Հայաստանի հիմնի ուժն ու խորությունն Արամ Խաչատրյանի կողմից: Արդյոք այս երաժշտությո՞ւնը չէ, որ համապատասխանում է մեր հոգուն: Չէ՞ որ հոգեհարազատ է: Միգուցե վերադարձնե՞նք կորցրած արժեքները: Պետք է ընդամենը փոխել որոշ բառեր: Եկեք հավաքենք մաքսիմալ քանակությամբ ձայներ և վերադարձնենք մեր կորցրած արժեքները»,- գրված է ստորագրահավաքի տեքստում:

Արամ Խաչատրյանի կողմից գրված հիմնը եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգը 1944-1991 թվականներին: Երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է, իսկ խոսքերի հեղինակն` Արմենակ Սարգսյանը։


 
 
 

Comments


bottom of page