Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարդենյաց լեռնանցքում բուք է. 5 մարզերում ձյուն է տեղում



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի եւ առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր, Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան եւ Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: