Search

«Իրավունք». «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վրեժ է լուծում ՀՅԴ-ից



«Իրավունք» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի այս փուլում խիստ գերծարված են հարաբերություններն ընդդիմադիր դաշտում, մասնավորապես՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի եւ ՀՅԴ-ի միջեւ: Գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, Արցախի հիմնախնդրի հարցում զիջումային մարտավարությանը, որով նա հանդես է գալիս յուր դաշինքի նախընտրական ծրագրում, ամենախիստ քննադատության են արաժանացրել դաշնակները:

Դա, իհարկե, սա լավագույն տարբերակն էր ՀՅԴ-ականների համար՝ նախ ԼՏՊ-ի ֆոնին ավելի լավը երեւալու համար, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահի հետ հարաբերություններ պարզելու, որը ժամանակին ոչ ավել, ոչ պակաս, պարզապես, դադարեցրեց ՀՅԴ-ի գործունեությունը:

Ինչեւէ, ՀԱԿ-ՀԺԿ-ն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում եւ գտել է ՀՅԴ-ի աքիլլեսյան գարշապարը: Վերջիններս օրեր առաջ հայտարարություն են տարածել այ մասին, որ պահանջում են ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն-Մկրտչյանի հրաժարականը՝ հաշվի առնելով այն, որ «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ն հրապարակել էր ընտրական ինչ-ինչ գործընթացների մեջ ներքաշված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ցուցակ: Այս մասին «Իրավունքը» փորձեց զրուցել ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ պատգամավորի թեկնածու Սպարտակ Սեյրանյանի հետ, սակայն, նա մեզ հորդորեց դիմել ՀՅԴ Գերագույն մարմին: Մինչդեռ ՀՅԴ Գերագույն մարմնում համեստորեն լռում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia