Search

Նրանք կարծրատիպեր կոտրողներ են. The Washinghton Post-ի ֆոտոանդրադարձը հայուհի կադետներին



«Նրանք կարծրատիպեր կոտրողներ են, որոնք բախվում են պահպանողականների ընդդիմախոսությանը, քանի որ որոշել են զբաղվել այնպիսի կարիերայով, որտեղ իգական սեռի ներկայացուցիչները դեռևս այդքան էլ ընդունված չեն»,- հենց այսպես է բնորոշել ֆոտոլրագրող Լենա Մուչան հայուհի կադետներին:

Ամերիկյան հեղինակավոր The Washinghton Postպարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է հայուհի կադետներին, որոնք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին մարտահրավեր են նետել իրենց ավանդական գենդերային դերին ու զենքը ձեռքներն առել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հայաստանում առաջին կին կադետները Երևանի ռազմական ակադեմիա են ընդունվել 2014թ., իսկ 1 տարի անց նաև Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ռազմական դպրոցը սկսեց աղջիկ դիմորդներ ընդունել:


Ի դեպ, ֆոտոնախագծի հեղինակն այցելել է 2 հաստատություններն էլ: Այդ այցելություններից հետո Մուչայի մոտ այն կարծիքն է ստեղծվել, որ հայ հասարակության մեջ խիստ բարձր է «կին զինծառայող» հասկացությանը դեմ մարդկանց թիվը:

«Երբ լուսանկարում էի այդ աղջիկներին ու զուգահեռ նրանց հետ ժամանակ անցկացնում, հասկացա, որ նրանք սովորական երիտասարդներ են, որոնք իրենց նախասիրություններով, մտքերով ու երազանքներով նման են աշխարհում ապրող մյուս երիտասարդ կանանց»,-իր տպավորություններով կիսվել է Մուչան:



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia