top of page

Կարեն Կարապետյանը պահպանում է ամենաբարձր դրական վարկանիշը, հարցվածների 82,8%-ը նրան կրկին վարչապետ է

Mar 24, 2017
1 min read


Tert.am-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահպանել ամենաբարձր դրական վարկանիշը որպես քաղաքական գործիչ, և նրա իմիջը սկսել է ազդել նաև կուսակցության վարկանիշի վրա։ Հարցված ՀՀ քաղաքացիների 82,8 %-ն ընտրություններից հետո ցանկանում է կրկին վարչապետ տեսնել Կարեն Կարապետյանին: Այսօր հրավիրված ասուլիսին Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքներն ամփոփելով՝ այս մասին ասաց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Արամ Նավասարդյանը նշեց, որ նախընտրական հարցումների երկրորդ փուլի հարցումներն անց են կացվել 1145 ընտրողների շրջանում՝ մարտի 12-ից 19-ը ընկած ժամանակաշրջանում: «Կարեն Կարապետյանի գործունեությունը «լիովին դրական» է գնահատում հարցվողների 25,1%-ը, «ավելի շուտ դրական»՝ 55,5%-ը: Այսպիսով՝ 81%-ն ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետի գործելաոճը. բավական բարձր և ստաբիլ ցուցանիշ է գրանցվում »,-ասաց նա: Հարցին՝ «ինչպես եք գնահատում նոր ձևավորված կառավարության աշխատանքը վերջին 6 ամսվա ընթացքում», 59,4%-ը նշել է, որ դրական է գնահատում: Վարչապետից սպասումները 62,2%-ի մոտ արդարացել են: Հարցվածների 34,8%-ը «միանշանակ այո» պատասխանն է տվել հարցին՝ «կցանկանա՞, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ»: «48%-ը պատասխանել է «ավելի շուտ այո», «ավելի շուտ ոչ» պատասխանել է 6,9%-ը, «միանշանակ ոչ»՝ 4,8%-ը: Սա մեր կողմից 5 տարվա ընթացքում գրանցած բարձր ցուցանիշներ են, քաղաքացիների 82,8%-ը նշել է, որ կցանկանա, որ Կարեն Կարապետյանը շարունակի իր պաշտոնավարումը ընտրություններից հետո»,-ասաց Արամ Նավասարդյանը:


 
 
 

Comments


bottom of page