Search

Եգիպտոսում հայտնաբերել են 6000 տարվա վաղեմության ժայռապատկերներ



Եգիպտագետները հայտնաբերել են ժայռապատկերներ, որոնք արվել են մոտ 6 000 տարի առաջ եգիպտական Կուբբետ էլ Խավա դամբարանադաշտի տարածքում, Ասուանա քաղաքից ոչ հեռու։

Նկարները պատկերում են որսորդության տեսարաններ։ Հավանաբար դրանք կապող օղակ են նեոլիթյան ու հին եգիպտական մշակույթների միջեւ։ Պատկերները հստակ չեն երեւում, բայցեւայնպես հնագետներին հաջողվել է զանազանել երեք կերպար՝ որսորդի, պարող մարդու ու նրանց միջեւ՝ աֆրիկյան ջայլամի։ Աղաղնավորը ըստ երեւույթին փորձում էր ջայլամ որսալ, իսկ երկրորդ պերսոնաժը որսորդական պար էր պարում։ Այս տեսարանը վկայում է այդ տարիների որսորդական ծիսակարգերի մասին։

Բայց դա միակ նման գտածոն չէ։ Մ ի քանի տարի առաջ հնագետները հայտնաբերել էին պարող կանանց պատկերներ Նեղոսի արեւմտյան ափին գտնվող հին եգիպտական քաղաքում։ Այս նոր հայտնագործության համար գիտնականները պարգեւատրվել են հնությունների հարցերով նախարարի կողմից։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia