top of page

Նախագահը շնորհավորել է քրդական համայնքին՝ Նավրոզի տոնի առթիվ

Mar 21, 2017
1 min read


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի տոնի առթիվ։

Շնորհավորանքում ասվում է.

«Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների եւ քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը:

Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, եւ թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը եւ ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը:

Շնորհավոր Նավրոզ»:


 
 
 

Comments


bottom of page