Search

Լուկաշենկոյի հայտարարած «ռադիոակտիվ նյութերով Հայաստանից ինքնաթիռը» բելառուսական ընկերության է պատկա



Ինքնաթիռի միջադեպի հետ կապված, որտեղ բելառուսցի սահմանապահները իբր թե ռադիոկատիվ սարքավորում են գտել, ՀՀ էներգետիկայի նախարարությունը որոշ մանրամասներ է հրապարակել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` նախօրեին տեղի ունեցած խորհրդակցութան ժամանակ հայտարարել էր, որ ռադիոակտիվ սարքավորում է հայտնաբերվել Հայաստանից դեպի ԵՄ թռչող օդանավում: Սակայն այն մասին, որ ինքնաթիռը պատկանել է բելառւսական ընկերության, Բելառուսի նախագահը «մոռացել է» հիշատակել:

Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարությունում` դեռեւս 2016-ի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը Հայաստան է մատակարել վերահսկիչ սարքավորումը, որը առաքել է բելառուսական «JSC Aircompany Grodno» ընկերությունը` պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել: 2017-ի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը Երեւան-Գոմել չվերթի իրականացման հայցադիմում է ներկայացնել: Կից փաստաթղթերում տեղեկություն է տրվել բեռի բնույթի մասին, որի մասին տեղեկացվել են բելառուսական ավիացիոն իշխանությունները, որից հետո չվերթի իրականացման իրավունք է ստացվել: Նախարարությունում ընդգծել են, որ սարքավորման տեղափոխման գործընթացն իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ պայմանագրի` ըստ բոլոր միջազգային կարգավորող կանոններին համապատասխան փաստաթղթերի ու պայմանագրերի հիման վրա:

Սակայն նախօրեին երեկոյան ՀՀ պետեկամուտների կոմիտեն իր պարտքն է համարել հերքել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: «Կապված նշված հայտարարության հետ` վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռն ու ուղեւորները անհրաժեշտ ստուգում են անցնում, եւ մաքսային լիազորությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում ոչ մի խախտում չի արձանագրվել: Հետեւաբար, այն մասին, որ օրինախախտման փաստը չի նկատվել, խոսք անգամ լինել չի կարող», - հայտարարել են կոմիտեի մամուլի ծառայությունում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia